Search
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վազգեն Սարգսյան փողոցում
- anigevorgn
- Mar 22
- 1 min read

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վազգեն Սարգսյան փողոցում:
Մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան -Խորենացի փողոցների խաչմերուկից Վազգեն Սարգսյան -Դեղատան փողոց խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»: