Ադրբեջանից Նախիջեւան միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանով, այնպես էլ Հայաստանով. թուրք նախարար
Ադրբեջանի արեւելյան շրջաններից Նախիջեւան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով, Kanal7-ի հարցազրույցում հայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ նշելով, որ առաջինի դեպքում խոսքը 61 կիլոմետր երկարությամբ երթուղու, երկրորդի դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի մասին է։
«Զանգեզուրի միջանցքը» այլընտրանք է կամ Բաքու-Թբիլիսի-Կարս գծի միջանցք, որը կավելացնի նրա թողունակությունը։ Նախագիծը կհատի Կասպից ծովը, Ադրբեջանից Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախիջեւան, Դիլուջա, Իգդիր, Կարս։ Ադրբեջանական կողմի կարեւոր կողմերը կառուցված են, կսկսվեն Նախիջեւանի կողմում գոյություն ունեցող գծի վերականգնողական աշխատանքները, մենք իրականացրել ենք մրցույթներ 224 կիլոմետրի համար թուրքական կողմում, հետո կանցնենք կառուցմանը»,- ասել է Թուրքիայի ներկայացուցիչը։
«Այն կանցնի Իրանով կամ Հայաստանով. այդ բանակցությունները կողմերի հետ ուղիղ վարում է Ադրբեջանը։ Սկզբում Իրանի պարագայում ձեռք է բերվել որոշ առաջընթաց, իսկ վերջին օրերին նկատվում է զարգացում հայկական կողմի հետ կապված, որը պարզ կդառնա առաջիկա օրերին»,- ընդգծել է Ուրալօղլուն։
Նախարարի խոսքով՝ առաջիկայում նրանք կմիանան թյուրքական աշխարհին ամենակարճ միջանցքով, որը կանցնի Ադրբեջանով։