top of page

Պուտինը շնորհավորել է Օվեչկինին ռեկորդի կապակցությամբ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Apr 7
  • 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Վաշինգտոն»-ի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինին Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնություններում խփած տափօղակների քանակով պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է matchtv.ru-ն:

«Անկասկած, Ձեր ներկայիս ձեռքբերումը դարձել է ոչ միայն անձնական հաջողություն, այլև իսկական տոն երկրպագուների համար Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս», - ընդգծել է Պուտինը:

Ռուսաստանցի հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը դարձել է Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Ուեյն Գրեցկու լեգենդար ռեկորդը:

39-ամյա մարզիկը 895-րդ անգամ տափօղակն ուղարկել է մրցակցի դարպասը, մինչդեռ Ուեյն Գրեցկուն դա հաջողվել էր 894 անգամ: Կանադացին ռեկորդը սահմանել էր 1999 թվականին։

1/2040
bottom of page