top of page

Այս պահի տվյալներով քանի ձերբակալված կա Ղազախստանում․ մանրամասներ



Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է անկարգությունների պատճառով ձերբակալված ավելի քան 4 հազար մարդու մասին։ «Բերման է ենթարկվել 4404 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է նաև, որ իրավիճակը Ակտյուբինսկում և տարածաշրջանում ներկայումս գտնվում է իրավապահների լիակատար վերահսկողության ներքո։ «Ապահովվում է հասարակական կարգի պատշաճ պահպանությունը։ Ժամը 22:00-ից մինչև առավոտյան 06:00-ն պարետային ժամ է մտցվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ մեկ շաբաթ է, ինչ Ղազախստանում բողոքի ակցիաներ են։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

1/1815
bottom of page