top of page

Մասկը Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը ներկայացել է 3 երեխաների և կնոջ հետ (լուսանկարներ)

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 14
  • 1 min read

Միլիարդատեր, ԱՄՆ կավառավարության արդյուանվետության վարչության ղեկավար Իլոն Մասկը շարունակում է երեխաների հետ մասնակցել քաղաքական միջոցառումներին. այս անգամ միլիարդատերը 12 երեխաներից 3-ի և քաղաքացիական կնոջ հետ Սպիտակ տանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետին՝ Նարենդրա Մոդիին: Այս մասին գրում է  Daily Mail-ը:

Մոդին երեխաներին նվիրել է հնդիկ հեղինակների գրքեր և նշել, որ ուրախ էր հանդիպել Մասկի ընտանիքի հետ և քննարկել կարևոր հարցեր։ Այնուհետև վարչապետը գնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման:

Նշենք, որ օրերս Մասկը որդու մասնակցել էր Սպիտակ տանը Թրամփի հետ քննարկմանը: Մինչ քաղաքական գործիչները քննարկում էին պետական ​​ապարատի բարեփոխումը, Մասկի 4-ամյա որդին՝ X Æ A-Xii-ն, ծամածռել է դեմքը, նստել հոր ուսերին, ընդհատել նրա ելույթը  և նույնիսկ ինչ-որ բան շշնջացել Թրամփի ականջին, ինչին նախագահը պատասխանել է ժպիտով:

Իսկ դրանից առաջ նա որդուն տարել էր Սպիտակ տանն Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ հանդիպմանը:

Ձեռնարկատերը երեխաներ ունի 3 տարբեր կանանցից: Նրա ներկայիս քաղաքացիական կինը Շիվոն Զիլիսն է. նրանք 3 երեխա ունեն:


1/2038
bottom of page