top of page

Կոմիտասի ձեռքերը դողում են և թղթերը թափվում են հատակին: Պրոֆեսորի աչքն ընկնում է թափված թղթերի նոտաներին:


Գերմանիայում ուսանելիս, Կոմիտասը 5 -10 րոպե ուշանում է դասից: Ներողություն է խնդրում ու ներս մտնում։ Զայրացած պրոֆեսորն ասում է.— Այդ դու' պիտի սպասես ինձ, և ո'չ թե ես պիտի քեզ սպասեմ: Կոմիտասի ձեռքերը դողում են և թղթերը թափվում են հատակին: Պրոֆեսորի աչքն ընկնում է թափված թղթերի նոտաներին: Այս ի՞նչ նոտաներ են: Իմ գրածներն են, —պատասխանում է վախվորած ուսանողը: Դե դուրս գնա և այլևս դասի չգաս, որ այլևս քեզ չսպասեմ: Կոմիտասը դուրս է գալիս ու գլխիկոր հեռանում, պրոֆեսորն էլ՝ նրա հետևից: Քիչ անց Կոմիտասը մի պանդոկ է մտնում, 5-6 րոպե անց, դուրս գալիս: Պանդոկ է մտնում պրոֆեսոր ու հարցնում՝ ո՞վ էր այցելուն և ի՞նչ էր ուզում: Մեր մշտական այցելուն է, մի կտոր հաց ու մի բաժակ թեյ է խմում, վճարում ու գնում է: Պրոֆեսորը շարունակում է հետևել իր ուսանողին: Շուտով մոտենում է մի տան ու ներս է մտնում, պրոֆեսորն էլ՝ հետևից: — Ո՞վ է այս տղան, ի՞նչ է անում այստեղ.— հարցնում է տղային հետապնդողը։ Արևելքից է, բայց բոլորովին չի նմանվում նրանց, համեստ է ու կարգապահ, ժամանակին է մուծում վճարումները: Նրա մոտ շատ հյուրեր են գալիս, երաժշտություն լսելու: Այսքանը: Պրոֆեսորը բարձրանում վերև, թակում դուռն ու ներս մտնում: Անակնկալի եկած ուսանողն այլ բառ չի գտնում ասելու. — Դուք իմ տա՞նը... Որքա՛ն կուզեի սուրճ ունենայի ու Ձեզ հյուրասիրեի:

Ես ոչնչի կարիք չունեմ, եկա քեզ ասելու, որ այսուհետ, դու կճաշես այս ճաշարանում ու պարզում չեկը, գրքեր կգնես այս գրախանութից, հագուստ՝ այս մյուսից, ահա չեկերը: Եվ չմոռանաս ամենակարևորը՝ Ես' պիտի սպասեմ քեզ,.... դե մնաս բարով...»

1/1788
bottom of page