Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 90.000 դեպք է արձանագրվել
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 92 223. դա առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:
Հունվարի 14-ին այս վիճակագրությունն է հայտնել Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտը։
Կորոնավիրուսով այն հիվանդների թիվը, որոնք մահացել են հաշվետու ժամանակամիջոցում, կազմել է 223: Ներկայումս Գերմանիայում սահմանափակումներն էականորեն մեղմ են, քան համավարակի առաջին, երկրորդ եւ երրորդ ալիքների շրջաններում:
Հիմնականում դրանք վերաբերում են չպատվաստվածներին. քաղաքացիներին, ովքեր պատվաստում չեն անցել, արգելաված է այցելել ռեստորաններ, թատրոններ, համերգներ, ֆիթնես-ակումբներ: Նաեւ գոյություին ունեն սոցիալական շփումների սահմանափակումներ: ԳԴՀ-ի իշխանությունները բոլոր ուժերով ջանում են պատվաստել հնարավորինս ավելի շատ քաղաքացիների, այդ թվում երրորդ դեղաչափով: