Forbes. Ռուսաստանում ռուս միլիարդատերերի թիվը հասել է 146-ի
- anigevorgn
- Apr 1
- 1 min read
Forbes-ի համաշխարհային վարկանիշում ռուսական դոլարային միլիարդատերերի թիվը հասել է պատմական նոր ռեկորդի։ Աշխարհի ամենահարուստ գործարարների ցուցակում ընդգրկված է 146 ռուս: Վարկանիշում նախորդ ռեկորդը սահմանվել էր 2024 թվականին՝ 125 մարդ։
Ինչպես գրում է Forbes-ի ռուսական տարբերակը, ամենահարուստ ռուսների ընդհանուր կարողությունը ևս մեկ տարում հասել է պատմական նոր առավելագույնի՝ 625,5 մլրդ դոլար։ Ռուս գործարարների ցուցակի առաջատարը շարունակում է մնալ «Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը, ում կարողությունը մեկ տարում աճել է մինչև 28,7 միլիարդ դոլար։
Նրան հաջորդել է «Սեվերստալ»-ի հիմնադիր Ալեքսեյ Մորդաշովը, որի կապիտալը գնահատվում է $28,6 մլրդ։ Երրորդ տեղը զբաղեցրել է «Նովատեկ»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը (28,4 մլրդ դոլար):
Վարկանիշում հաջորդը NLMK-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինն է (26,5 մլրդ դոլար): Լավագույն հնգյակը եզրափակում է «Նորնիկել» ընկերության նախագահ Վլադիմիր Պոտանինը (24,2 միլիարդ դոլար):