top of page

Մեր հաղթանակին այլընտրանք չկա նաև հիմա. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար հատուկ ռազմական օպերացիայում հաղթելն այլընտրանք չունի:


«Ռուսաստանի համար պատմության մեջ այլ այլընտրանքներ չեն եղել, մեր հաղթանակին այլընտրանք չկա նաև հիմա», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:


«Պատերազմ է ընթանում։ Նրանք կռվում են մեզ հետ։ Մեր առջև հավաքական թշնամի է։ Նրանք բացեիբաց ասում են, որ իրենց նպատակը ռազմավարական և մարտավարական առումով Ռուսաստանին հաղթելն է», - ասել Է Պեսկովը և հավելել.


«Դա մեզ պարտավորեցնում է շատ լուրջ վերաբերվել նրանց այդ դիրքորոշմանը, կառուցել մեր գործողությունները՝ հաշվի առնելով այդ վտանգը և շարունակել հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հասնենք մեր բոլոր նպատակներին, կատարենք առաջադրված բոլոր խնդիրները և ինքներս հաղթենք», - ընդգծել է նա:

bottom of page