top of page

ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԳՐԱՆՑԵՑ ԱՅՍ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Oct 21, 2024
  • 1 min read

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան թարմացրել է դասակարգման աղյուսակը։ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (1182) կարիերայում առաջին անգամ բարձրացել է 45-րդ տեղ և դիրքը բարելավել է 3 հորիզոնականով:



Կանանց թենիսի ասոցիացիան, հիշեցնենք, վերջերս թարմացրել է թենիսիստ Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկատվությունը։ Օգոստոսի 5-ից նոր վարկանիշում նա նշված է որպես Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի ներկայացուցիչ:





bottom of page