ԱՄՆ-Ն ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԻ ԿԻՐԱՌԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնաթող լինելուց առաջ թարմացրել է Սիրիայի վերաբերյալ 2019-ի հրամանագիրը։
Ըստ այդ հրամանգրի՝ Թուրքիայի կողմից 2019-ին իրականացված «Խաղաղության ակունք» գործողության ընթացքում ԱՄՆ-ն «Քուրդստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր»-ի (YPG) տեղակայման շրջաններում Թուրքիայի ցանկացած նոր գործողության դեպքում ավտոմատ կերպով կիրառվում էին պատժամիջոցներ վերջինիս դեմ։
Իսկ այժմ Թուրքիայի անունը հանվել է այդ ցուցակից։
Մասնավորապես ցուցակից հանվել են Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ հայտարարությունները։ Բացի այդ ջնջվել են նաև այն մեղադրանքները, ըստ որոնց, Թուրքիան վտանգում է խաղաղ բնակիչների կյանքը ու խարխլում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի ընթացքը։