Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ուկրաինայում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիայի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր Ուկրաինայում գտնվելու հիմնավոր պատճառներ չունեն, խորհուրդ է տրվում լքել երկիրը: Խորհուրդ է տրվում նաև հետաձգել բոլոր ուղևորությունները Ուկրաինա»։
«Ֆրանսիայի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, որպես նախազգուշացում խորհուրդ է տրվում անհապաղ լքել այդ տարածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։