top of page

Ֆրանսիան խոշորամասշտաբ ռազմածովային զորավարժություններ է սկսում


Ֆրանսիան նոյեմբերի 18-ին սկսում է POLARIS 21 խոշորամասշտաբ ռազմածովային զորավարժությունները, որոնք անցկացվելու են Միջերկրական ծովի արևմտյան մասում և ատլանտիկայում:


Այդ մասին հաղորդել են նրա ռազմածովային ուժերը: Ըստ առկա տվյալների, զորավարժություններին, որոնք տևելու են մինչև դեկտեմբերի 3-ը, կգործարկվի ֆրանսիական ռազմածովային նավատորմի բոլոր նավերի գործնականում կեսը, այդ թվում՝ ավիակրային հարվածային խումբը՝ Charles de Gaulle («Շառլ դե Գոլ») ատոմային ավիակրի գլխավորությամբ, Mistral («Միստրալ») դասի Tonnerre («Տոններ») մեծ դեսանտային նավը, հրթիռային ֆրեգատներ և ատոմային սուզանավեր:


Վարժանքներին կմասնակցեն նաև ռազմաօդային ուժերի և բանակային զորամասեր ու ստորաբաժանումներ: Զորքերի ընդհանուր թվաքանակը կկազմի 6,5 հազար զինծառայող, այդ թվում՝ 4 հազար նավաստի, ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, ենթադրվում է, որ POLARIS 21 զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Իսպանիայի, Հունաստանի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի մարտանավերը:

bottom of page