top of page

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հայտարարել է երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու մտադրության մասին


Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից, երբ ինքը դառնա նախագահ։ Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 5-ին՝ Փարիզի արվարձաններում կայացած առաջին նախընտրական հանրահավաքում. հաղորդում է տեղական LCI հեռուստաալիքը։


«Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան դուրս գա ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից», - ասել է նա՝ նշելով, որ ֆրանսիացիները չպետք է լինեն Եվրամիության վասալները։


Ֆրանսիացի գրող և լրագրող Էրիկ Զեմմուրը 2022 թվականի ապրիլի 30-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածության մասին պաշտոնապես հայտարարել է նոյեմբերի 30-ին։

bottom of page