top of page

Ֆրանսիայի ափերի մոտ ավելի քան 30 միգրանտ է խեղդվել


Ֆրանսիայի ափերի մոտ՝ Պա-դե-Կալե նեղուցի ջրերում, որը հանդիսանում է Լա-Մանշ նեղուցի հյուսիսարևելյան շարունակությունը, միգրանտներով նավ է շրջվել, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ. այդ մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։


Նավում գտնվել է 33 միգրանտ, ովքեր ուղևորվում էին Մեծ Բրիտանիա։ Զոհերի թվում կա 5 կին, որից մեկը՝ հղի, ինչպես նաև մի աղջնակ։ Երկու միգրանտներ ողջ են մնացել, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։


Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ ֆրանսիական ոստիկանությունն արդեն ձերբակալել է 4 մարդու, ովքեր պատասխանատու են միգրանտների տեղափոխման ու մահվան համար։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողբերգությունից հետո կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը ԵՄ սահմաններին։


Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանն էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել հանցավոր խմբավորումների դեմ պայքարի վրա, որոնք զբաղվում են դեպի Միացյալ Թագավորություն միգրանտների անօրինական տեղափոխություններով։

bottom of page