Ֆրանսիան անհանգստացած է Դոնբաս ռուսական ուժեր ուղարկելու որոշմամբ
Ֆրանսիայի կառավարությունն անհանգստացած է Ուկրաինայի արևելք ռուսական ուժեր ուղարկելու որոշմամբ. հայտարարել է ՄԱԿ-ում հանրապետության մշտական ներկայացուցիչ Նիկոլյա դե Ռիվիերը՝ ուկրաինական թեմային նվիրված Անվտանգության խորհրդի նիստում. փոխանցում է TASS-ը։
«Մեզ հատկապես անհանգստացնում է (Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի) որոշումը՝ անջատողական տարածքներ խաղաղապահության պատրվակով բանակ ուղարկելու մասին», - ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ դա կարող է դառնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հերթական կոպտագույն խախտումը։