top of page

Ֆինլանդիան չի պլանավորում միանալ ՆԱՏՕ-ին



Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ երկիրն իր քաղաքականության շրջանակներում չի պլանավորում միանալ ՆԱՏՕ-ին: Հաավիստոյի խոսքը մեջբերում է Reuters-ը:


«Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի հետ չի քննարկում կազմակերպության անդամ դառնալը, և երկիրն ապագայում նման նախագիծ չունի: Ֆինլանդիայի անվտանգության քաղաքականությունը մնում է անփոփոխ», - ասել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարը Ֆրանսիայում Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից հետո:


bottom of page