top of page

Wildberries-ի պարզաբանումը առաքման արժեքի վերաբերյալ հարցմանը

  • Writer: Ani
    Ani
  • 4 days ago
  • 1 min read

Լրատվամիջոցներում Wildberries մարքեթփլեյսի առաքման հետ կապվածհրապարակումների առնչությամբ հայտնումենք հետևյալը․

առաքման ծառայության վճարը նախկինումևս եղել է, պարզապես այն ներառված էրապրանքի ընդհանուր արժեքի մեջ։Թափանցիկության մակարդակըբարձրացնելու նպատակով, ընկերությունըորոշում է կայացրել առաքման արժեքըներկայացնել  առանձին տողով։ Սա օգնումէ ինչպես տեղական, այնպես էլ միջազգայինգնորդներին ավելի հստակ պատկերացումկազմել, թե ինչի համար են վճարում՝տեսնելով առանձին ապրանքի և առաքմանարժեքները։

Այս մասին նշված է ընկերության տարածած պարզաբանման մեջ։

«Կարևոր ենք համարում ընդգծել, որառաքման արժեքի առանձին ցուցադրումըոչ մի կերպ չի ազդում պատվերիվերջնական գումարի վրա։ Ընդհանուրգումարը, որը վճարում է հաճախորդը, մնացել է նույնը՝ պարզապես այժմ այնբաժանված է ապրանքի և առաքմանարժեքների։ Այս փոփոխությունը չինշանակում ապրանքի թանկացում, այլմիտված է ապահովելու առավելթափանցիկ գների ներկայացում։


Առաքման արժեքը կախված է մի շարքգործոններից՝ ապրանքի չափսերից, քաշից, ինչպես նաև փոխադրման եղանակից՝օդային, ցամաքային կամ այլ։ Մենք անումենք առավելագույնը, որպեսզի առաքումըլինի արագ, հարմարավետ և վստահելի։

Wildberries-ը մշտապես ձգտում է ստեղծելհավասար պայմաններ ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների համար։ Այդ իսկպատճառով հարթակում պարբերաբարտեղի են ունենում փոփոխություններ՝միտված ի շահ բոլոր  կողմերի»,-հայտնում են Wildberries-ից։

bottom of page