top of page

Սա հնարավոր է միայն Դուբայում. մի բաժակ թեյ կամ սուրճ՝ գրեթե 1500 դոլարով

Մի գավաթ թեյ կամ սուրճ գրեթե 1500 դոլարով. Դուբայի նոր սրճարանն այս յուրահատուկ առաջարկի շնորհիվ դարձել է վիրուսային։

Emirates Financial Towers-ում գործող Boho սրճարանի ունի մեծամասամբ հնդկական ճաշացանկ, որտեղ ներկայացված է մատչելի արագ սնունդ՝ արքայական ընտանիքին վայել շքեղ ուտեստների հետ միասին:


Հենց սրճարանի «արքայական ճաշացանկն» է ուշադրություն գրավել։ Boho-ն առաջարկում է բարդ, ոսկով ներծծված ստեղծագործություններ, ինչպես օրինակ 50 դոլարանոց Gold Karak Tea-ն: Մեծագույն շքեղությունը փնտրողներին առաջարկվում է Gold Souvenir Karak Tea and Coffe, յուրաքանչյուրը $1360-ով, որը մատուցվում է արծաթե բաժակով ու ափսեով՝ տուն տանելու համար: Ոսկե այլ դելիկատեսներն են ոսկե սուրճը (50 դոլար), ոսկե ջուրը (100 դոլար), ոսկե բուրգերը (100 դոլար) և ոսկե պաղպաղակը (108 դոլար)՝ բոլորը 24 կարատանոց ուտելի ոսկու փաթիլներով:

«Մենք իսկապես ուզում ենք ինչ-որ առանձնահատուկ բան առաջարկել՝ և՛ գնի, և՛ տպավորության առումով: Ոսկով լցոնված ուտեստները նրանց համար են, ովքեր ցանկանում են երես տալ իրենք իրենց, բայց միաժամանակ առաջարկում ենք հիանալի սնունդ բոլորի համար՝ մատչելի գներով»,- վստահեցնում է սեփականատեր Սուչետա Շարման:

Այնուամենայնիվ, մի բաժակ թեյի արժեքը տարբեր արձագանքներ է առաջացնում՝ հետաքրքրությունից մինչև զայրույթ: Ոմանք այդ փորձը յուրահատուկ շքեղություն են համարում: Մյուսները քննադատում են որպես շվայտություն:

«Նույնիսկ իմ ամենախելագար երազներում չէի կարող պատկերացնել, որ ստիպված եմ պարտք անել միայն թեյ խմելու համար»,- գրել է համացանցի օգտատերերից մեկը: «Կարևոր չէ՝ ոսկի է, թե ոչ, վերջիվերջո այն կհայտնվի զուգարանում»,- ասում է մեկ ուրիշը:

bottom of page