top of page

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին

Իսրայելը հարձակում է իրականացրել Իրանի վրա՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին՝ հրեական պետության ուղղությամբ տեղի ունեցած զանգվածային հարվածի։  Այս մասին հայտնում է Axios պորտալը։



«Իսրայելը վաղ առավոտյան հարձակում է իրականացրել Իրանի վրա՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին նրա զանգվածային բալիստիկ հրթիռային հարձակման»,- գրում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ 


Իրանի պետական ​​հեռուստատեսությունն իր հերթին հայտնել է երկրի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում պայթյունների մասին, ընդգծում է պորտալը։


«Իսրայելական ռեժիմն այսօր առավոտյան հարձակում է իրականացրել Թեհրան, Խուզեստան և Իլամ Նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա։ Չնայած երկրի ՀՕՊհամակարգի հաջող հակազդեցությանը, մի շարք օբյեկտների հասցվել է սահմանափակ վնաս», - հայտարարել են Իրանի ՀՕՊ ուժերը:


Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ՌՕՈւ ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են Իսրայել՝ ավարտելով գրոհը:


«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է Իրանի մի շարք շրջաններում ռազմական թիրախներին հասցվող ճշգրիտ և նպատակային հարվածները։ Մեր ինքնաթիռները ապահով վերադարձան տուն։ Հարվածը հասցվել է` ի պատասխան վերջին ամիսներին Իսրայելի պետության և նրա քաղաքացիների դեմ իրանական ռեժիմի հարձակումների: Պատասխան հարվածն ավարտված է, առաքելությունն ավարտված է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելական բանակում նշել են նաև Իրանում հարձակված թիրախները. դրանց թվում են հրթիռային գործարանները, «Երկիր – օդ» հրթիռային համալիրները և ՀՕՊ հզորությունները: Իսրայելի գործողությանը մասնակցել են տասնյակ կործանիչներ, լիցքավորող ինքնաթիռներ և հետախուզական ինքնաթիռներ:


Ըստ ԶԼՄ-ների, սա պատմության մեջ առաջին իսրայելական ռազմական գործողությունն է Իրանի տարածքում, որի համար իշխանությունները պաշտոնապես ստանձնել են պատասխանատվությունը:

Առավոտյան Իրանում ավիաչվերթերը չեղարկվել են, սակայն ավելի ուշ ավիահաղորդակցությունը վերականգնվել է։



1/1791
bottom of page