Search
Ադրբեջանը Հայաստանի դեմ ապատեղեկատվության ֆոնին երկարացրել է կարանտինի գործողության ժամկետը
- anigevorgn
- Mar 18
- 1 min read

Ադրբեջանում երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը, տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները։
Դա տեղի է ունեցել ապատեղեկատվության ֆոնին, որը մի քանի օր շարունակ տարածում է Ադրբեջանը՝ Հայաստանին մեղադրելով իր դիրքերի գմդակոծման մեջ։
Նշվել է, որ հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը Ադրբեջանի տարածքում երկարացվել է մինչեւ 2025թ. հուլիսի 1-ը (նախորդ որոշման համաձայն՝ գործողության ժամկետն ավարտվում է 2025թ.ապրիլի 1-ին)։
Հիշեցնենք, որ կարանտինային ռեժիմն Ադրբեջանում հայտարարվել է դեռեւս հինգ տարի առաջ։