top of page

Ռուս ուսուցիչները ալյումինաթղթի գլխարկներ են հագել ՆԱՏՕ «ճառագայթման» դեմ. Baza

Պանկերը Բելառուսցի խոստովանել է, որ ստիպել է ռուս ուսուցիչներին հագնել ալյումինաթղթի գլխարկներ։ Դրանք իբր օգնում են պայքարել «ՆԱՏՕ ճառագայթման դեմ», տեղեկացրել է Baza-ն։

Կատակասերը ռուսական որոշ ուսումնական հաստատություններ է ուղարկել նամակ իբր պատգամավորներից։ Դրանում «ժողովրդի ընտրյալը» պահանջել է  դպրոցներում կազմակերպել «Հայրենիքի սաղավարտ» ակցիան։

Ուսուցիչները պետք է  ալյումինաթղթից գլխարկներ պատրաստեին, հագնեին եւ լուսանկարվեին կամ տեսանկարահանվեին։ Ակցիայի նպատակը իբր «մանկավարժներին քաղաքացիական պաշտպանությանը պատրաստելն էր»։

Ուսումնական որոշ հաստատությունների ներկայացուցիչներն անմիջապես գլխի են ընկել, որ իրենց փորձում են խաբել։ Մյուսները հավատացել են եւ ամբողջ կոլեկտիվով ֆոլգայից գլխարկներ են սարքել ըստ հորինված հրահանգի եւ լուսանկարներ են ուղարկել։

1/1788
bottom of page