Search
Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա
- anigevorgn
- Apr 9
- 1 min read
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։
Նրա գործակալ Գենադի Գոլուբինի խոսքով, խաղացողը չի հասցնի վերականգնվել հերթական վնասվածքից։
«Սրացում կա, և ոչ ոք չի պատրաստվում ստիպել վերականգնվել հանուն մի քանի հանդիպման: Նա այժմ ֆիզիկական վարժություններ է կատարում՝ վերականգնվելով ըստ պլանի»,- Գոլուբինի խոսքերն է մեջբերում Match TV-ն։sport.ru-ն հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Զախարյանին հաջողվել է անցկացնել ընդամենը չորս հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Մնացած ժամանակ ֆուտբոլիստը բուժման կուրս էր անցնում։
15:31 16.04.2025
20:07 14.04.2025