top of page

«Լիվերպուլը» նախատեսում է ձևակերպել ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 4
  • 1 min read

«Լիվերպուլը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ուժեղացնել հարձակման գիծը:

«Կարմիրները» ցանկանում են ձեռք բերել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին, ում ծառայություններով հետաքրքրված են նաև շատ այլ ակումբներ:

Լրագրող Սաշա Տավոլիերիի խոսքով՝ մերսիսայդցիների ղեկավարությունն արդեն կապ է հաստատել շվեդ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ հնարավոր գործարքը քննարկելու համար։

Ակումբը կարող է պաշտոնական առաջարկ անել առաջիկա ամռանը: «Նյուքասլը» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջում է 150 միլիոն ֆունտ (ավելի քան 180 միլիոն եվրո):

1/2046
bottom of page