top of page

ՄԱՀԱՓՈՐՁ ՆԱՍՐԱԼԱՅԻ ԴԵՄ, ՍՊԱՆՎԵԼ Է «ՀԶԸԲՈԼԼԱՀԻ» ՂԵԿԱՎԱՐԻ ԱՂՋԻԿԸ. Ի՞ՆՉ Է ՀԱՅՏՆԻ

Բեյրթին՝ Իսրայելի հասցրած օդային հարվածների հետևանքով սպանվել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի դուստր Զեյնաբ Նասրալլան: 

Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։



Ենթադրվում է, որ կնոջ մարմինը հայտնաբերվել է Դահիայում՝ հարձակման վայրում, փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ։


Նախկինում շարժման առաջնորդի դուստրն իր հրապարակային հայտարարություններում բազմիցս խոսել է «Հըզբոլլահ»-ի նպատակներին՝ իր հավատարմության մասին։ «Երբ իմ եղբայր Հադին նահատակվեց, ծնողներս արցունք չթափեցին», - ասել է Զեյնաբը 2022 թվականին «Ալ Մանար» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում:


Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնը հավանություն է տալիս լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի դեմ մահափորձին, ասել է, որ Վաշինգտոնը չգիտեր իսրայելական գործողության մասին և չի մասնակցել դրան։

«Միացյալ Նահանգները տեղյակ չեն եղել և չեն մասնակցել իսրայելական զինվորականների գործողություններին», - լրագրողներին ասել է Բայդենը, որի խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։


Նա հավելել է, որ Վաշինգտոնը տեղեկություններ է հավաքում տեղի ունեցածի մասին։



bottom of page