top of page

Մայիսի 3-ին համապետական շաբաթօրյակ է

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 1 day ago
  • 1 min read

ՏԿԵ նախարարությունից հայտնում են․

«2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։

Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Շաբաթօրյակին ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:

Հանդիպման ընթացքում պլանավորվել են գերատեսչությունների կողմից նախատեսվող աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման և մաքրման ենթակա տարածքների հստակեցման հարցերը»։

1/2038
bottom of page