top of page

USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը. Politico


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության(USAID) ղեկավարությունը հրամայել էաշխատակիցներին ոչնչացնել փաստաթղթերը, առաջին հերթին՝ պաշտոնական: Այս մասինհայտնել է Politico պարբերականը՝ հղումկատարելով ծառայողական շրջաբերականին։

USAID գործադիր տնօրենի պաշտոնակատարԷրիկա Քարը կարգադրել է անընդհատ մանրացնելեւ այրել փաստաթղթերը, որոնք գտնվում ենգործակալության Վաշինգտոնի կենտրոնակայանիարխիվում: Գաղտնի պահարանների նյութերը եւանձնական թղթապանակները ենթակա ենանհապաղ ոչնչացման:

Բացի արխիվների ոչնչացումից, դրանց զբաղեցրած տարածքները եւս կփոխանցվեն այլ գերատեսչությունների՝ ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանությանը։

Միացյալ Նահանգները նաեւ դադարել է ֆինանսավորել ՄԱԿ մարդու իրավունքների գծով Գլխավոր հանձնակատարի վարչության որոշ նախագծերը, այդ թվում Ուկրաինայի վերաբերյալ, ինչը հանգեցրել է մի շարք ծրագրերի փակման։

Այդ նախագծերը ֆինանսավորում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) եւ ԱՄՆ պետդեպարտամենտը։

bottom of page