top of page

Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկել են նոր քննության․ Արդարացման վճիռը բեկանել են՝ բավարարելով դատախազության բողոքը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 22 hours ago
  • 1 min read

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի գործով նոր քննություն կիրականացվի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ 

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, 2024թ․ մայիսի 31-ին էր հրապարակել  Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վճիռը։ 

Ի դեպ, հենց այս արդարացման վճիռը չներվեց դատավորին, վերջինիս լիազորությունները դադարեցվել են։  

1/2046
bottom of page