top of page

Եվրոպայում անվտանգությունը կարգավորող նորմերը վերացել են․ Ֆրանսիայի ԱԳ նախարար


Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել նորացնել եվրոպական անվտանգության կառուցվածքը՝ նախազգուշացնելով, որ ԵՄ-ում կայունությունը կարգավորող նորմեր այլևս չկան. հայտնում է Financial Times-ը։


«Մինչդեռ Ռուսաստանը պահանջում է կայունություն, երաշխիքներ։ Եվրոպային հարկավոր են անվտանգության ու կայունության երաշխիքներ։ Մենք պատրաստ ենք քննարկել դա, քննարկել ամեն բան», - ընդգծել է արտգործնախարարը։


Մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ պայմանագրերը գործնականում հնացել են և նշանակություն չունեն։


Լե Դրիանը կարծում է, որ ԵՄ-ում կայունությունը կարգավորող նորմերի բացակայությունը կարող է թույլ տալ ՌԴ-ին դառնալ մայրցամաքում մշտական սպառնալիք, եթե նույնիսկ Մոսկվան չներխուժի Կիև։


Նա նշել է, որ անհրաժեշտ է հետևել ու տեսնել, թե ինչով կավարտվեն մանևրումները Բելառուսում, Սև ծովում և ուկրաինական սահմանների մոտ։

bottom of page