top of page

Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել



Խաղաղ օվկիանոսում ՝ Թայվանի արևելյան ափի մոտ, 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է չինական կղզու սեյսմոլոգիական ծառայությունը։


Ստորգետնյա ցնցումները զգացվել են երեք գավառների տարածքում։ Տարերքի էպիկենտրոնը գտնվել է առափնյա գծից 66,5 կմ հեռավորության վրա, իսկ օջախը գտնվել է 55,4 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել: Ավելի քան 23 մլն բնակչությամբ Թայվանը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ երկու տեկտոնական սալիկների հանգույցի վրա։ Կղզու արևելյան մասը համարվում է Ասիայի առավել սեյսմիկ վտանգավոր գոտիներից մեկը:



bottom of page