Երկրաշարժ՝ Ճապոնիայի հարավ-արևմուտքում
Կիրակի օրը 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Միյակոձիմա կղզու մոտ, ցունամիի վտանգ չկա, հայտնում է «РИА Новости»-ն։
Երկրի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:26-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ 40 կիլոմետր խորությամբ։
Ցունամիի սպառնալիքի նախազգուշացում չի եղել։ Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։