top of page

6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կիպրոսի ափերի մոտ



ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ Կիպրոսի ափերի մոտ 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։


Ստորգետնյա ցնցումները գրանցվել են էպիկենտրոնի 19.6 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լիմասոլ քաղաքից 115 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,5 մագնիտուդ, իսկ օջախը գտնվել է 51 կմ խորության վրա։


Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։


bottom of page