Նյու Յորքի քաղաքապետը երդմնակալել է Թայմս հրապարակում
Նյու Յորքի նոր քաղաքապետ Էրիկ Ադամսը երդմնակալել է Թայմս-սքվերում. հայտնում է NY1 հեռուստաալիքը։
Ադամսը դարձել է մեգապոլսի 110-րդ քաղաքապետը, 20 տարում երկրորդ անընդմեջ դեմոկրատ քաղաքապետը՝ Բիլ դե Բլազիոյի հեռանալուց հետո։ Նա մեգապոլսի պատմության մեջ երկրորդ սևամորթ քաղաքապետն է։
Ադամսը երդվել է՝ ձեռքն ընտանեկան Աստվածաշնչի վրա դրված։ Արարողությանը մասնակցել են նաև նրա ընտանիքի անդամները։ Ավելի վաղ նա չեղարկել էր փակ տարածքում երդմնակալության անցկացումը՝ համաճարակաբանական իրադրության պատճառով։