top of page

Երևանից դեպի Կիև և Կրասնոդար թռիչքները հավանաբար չեն կայանա․ քաղավիացիա



Ժամը 11։27-ի դրությամբ թռիչքների չեղարկում չկա, խնդրահարույց են Երևանից դեպի Կիև և Կրասնոդար թռիչքները, ուրիշ թռիչք չունենք այդ տարածքներ։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական լարվածության սրացման ընթացքում թռիչների հարցին։


«Տրամաբանությունն ասում է, որ հավանաբար այդ թռիչքները չեն կայանա, բայց ավիաընկերություններից պաշտոնական չեղարկում չենք ստացել։ Հավանաբար թռիչները չեն լինի, օդային տարածքը փակ է», - նշեց Աղաբեկյանը։

1/1815
bottom of page