Search
2022-ին Երևանի բյուջեն կկազմի 94,56 մլրդ դրամ
- Armen Sukiasyan
- Nov 20, 2022
- 1 min read

Երևանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստում 36 կողմ ձայնով հաստատեց Երևանի 2022 թվականի բյուջեի նախագիծը։
Ըստ այդմ Երևանի բյուջեի եկամուտները 2022 թվականին կկազմեն 94 միլիարդ 560 միլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 98 միլիարդ 821 միլիոն դրամ: Բյուջեն ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:
Նա նշեց, որ ծրագրված եկամուտները գերազանցում են 2021 թվականի հաստատված ցուցանիշին շուրջ 2.2 միլիարդ դրամի չափով: