Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին հրավիրում է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ Թուրքիա է հրավիրում ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին:
«Մենք մեր երկիր ենք հրավիրում պարոն Պուտինին, հիմա ուզում ենք որոշ քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար», - ասել է Էրդողանը NTV թուրքական հեռուստատեսության թղթակցին:
Նա հայտնել է, թե ցանկանում է Ռուսաստանի ղեկավարի հետ թուրք-ռուսական երկկողմ հարաբերությունների հարցը քննարկել:
Էրդողանը վերստին նշել է, որ Անկարան պատրաստ է՝ կողմերի համաձայնության դեպքում, հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն, որ նրանք կարողանան շարունակել խաղաղության մթնոլորտը վերականգնելու ջանքերը:
Հունվարի 24-ին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Կրեմլը կոնկրետ տեղեկություններ չունի Պուտինի և Էրդողանի հնարավոր հանդիպման մասին: