top of page

Ինչու է Էրդողանը Պուտինին հրավիրել Թուրքիա



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիա։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։


«Մենք հրավիրել ենք պարոն Պուտինին մեր երկիր։ Մենք ցանկանում ենք որոշակի քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»,- այդ մասին Էրդողանն ասել է NTV հեռուստաալիքի եթերում։ Նա նաև հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին առկա խնդիրների մասին խոսելու համար:


Հիշեցնենք, հունվարի 24-ին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը կոնկրետ տեղեկություն չունի Պուտինի եւ Էրդողանի հանդիպման հնարավորության մասին։

bottom of page