top of page

Պուտինը երբ կմեկնի Թուրքիա



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Թուրքիա այցելել փետրվարի 2-րդ կեսին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է A haber թուրքական հեռուստաալիքը:


«Այցը, որի ամսաթիվը հայտնի կդառնա պեկինյան Օլիմպիադայից հետո, կկայանա փետրվարի երկրորդ կեսին»,- հաղորդում է հեռուստաալիքը:


Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո:


ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը կօգտվի երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, երբ համաճարակաբանական իրավիճակն ու աշխատանքային գրաֆիկը թույլ տան:

bottom of page