Բլինքենը դատապարտել է Հյուսիսային Կորեայից բալիստիկ հրթիռների արձակումները
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոն Ի Յոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումները: Այդ մասին ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղար Բլինքենը դատապարտել է ԿԺԴՀ-ի՝ բալիստիկ հրթիռների արձակումները, որոնք խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի բանաձևեր»,- ասված է տեքստում:
Փրայսը հավելել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացմանը և կայուն խաղաղության հասնելուն ուղղված համագործակցությունը: