Ընդդեմ վանդալների․ քանդակների տարածքում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) քանդակների տարածքում տեղադրվում են անվտանգության ժամանակակից համակարգեր։ Այդ մասին հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Ավելի վաղ քանդակները ամբողջովին վերականգնվել ու վերանորոգվել էին։ Տեղադրված տեսախցիկները նպատակ ունեն ապահովելու քանդակները հնարավոր վանդալիզմից։