ԵՄ-ն ՌԴ-ից 290 միլիարդ եվրո է պահանջել
Եվրամիությունը բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ Ռուսաստանից պահանջելով 290 միլիարդ եվրո՝ կապված ներմուծման փոխարինման քաղաքականության հետ։ Այս մասին ասվում է ԱՀԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Եվրամիությունը նշել է, որ Ռուսաստանը մի քանի տարի շարունակ մշակում էր միջոցներ, որոնք լրջորեն խախտում են ԵՄ ընկերությունների շահերը՝ առևտրային գնումների միջոցով ռուսական պետական ընկերություններին և այլ կազմակերպություններին ապրանքներ և ծառայություններ վաճառելիս։