top of page

ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները


Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Արևելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքների համար Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այդ մասին ասվում է ԵՄ երկրների խորհրդի հաղորդագրության մեջ․ տեղեկացնում է ermenihaber.am։​


«Ի պատասխան Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի չարտոնված հորատման աշխատանքների՝ ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիան, խախտելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին, սկսել էր էներգետիկ ռեսուրսների որոնման և հորատման աշխատանքներ տանել՝ հիմնավորելով, որ նման լիազորագիր ունի Կիպրոսի թուրքերի կողմից:

bottom of page