top of page

ԵՄ-ն 15-րդ անգամ երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները



ԵՄ-ն պաշտոնապես երկարացրել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը, ասվում է Եվրամիության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Այսօր ԵՄ խորհուրդը որոշել է վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների նկատմամբ ներկայում գործող սահմանափակող միջոցները՝ մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը», - ասվում է փաստաթղթում։


ԵՄ առաջնորդները դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այնուհետև եվրոպացի առաջնորդները նաև կոչ էին արել Ռուսաստանին «սկսել իրականացնել Մինսկի պայմանավորվածությունները»։

bottom of page