top of page

Եվրամիությունը վերականգնում է տեղաշարժի ազատությունը


Եվրամիությունում ճանապարհորդելը կհեշտանա նույնիսկ մինչև կորոնավիրուսի դեմ լիակատար հաղթանակը։ Քաղաքացիները կկարողանան ավելի ազատ տեղաշարժվել մի երկրից մյուսը, եթե պաշտպանված լինեն պատվաստմամբ կամ բնական իմունիտետով և կարողանան դա հաստատել փաստաթղթերով։


Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ եվրոպական հարցերով նախարարները նաև որոշել են փետրվարի 1-ից չեղարկել ուղևորների կարանտինը և լրացուցիչ թեստավորումը։


Կառավարությունները, սակայն, ըստ պայմանավորվածության կարող են վերականգնել սահմանափակումները, ներառյալ արգելափակումները, լոքդաունները՝ հանկարծակի բռնկման կամ կորոնավիրուսի նոր շտամի առաջացման դեպքում։

bottom of page