top of page

Ֆրանսիան կես տարով ստանձնում է ԵՄ նախագահությունը


Ֆրանսիան հունվարի 1-ից ստանձնում է Եվրոպական միության նախագահի պարտականությունները։ Համաձայն ռոտացիոն կանոնների, որոնք ընդունված են 27 պետությունները միավորովող կազմակերպությունում, հերթական նախագահի լիազորությունները կտևեն 6 ամիս. փոխանցում է TASS-ը։


Դեռևս դեկտեմբերին, Փարիզում ներկայացնելով նախագահության ծրագիրը, նախագահ Էմանուել Մակրոնն առաջնահերթություններն այսպես էր ձևակերպել․ «Մենք պետք է եվրոպական սահմանների ներսում համագործակցությունից անցում կատարենք Եվրոպայի, որը կլինի շրջապատող աշխարհում ազդեցիկ, լիովին ինքնիշխան, ազատ իր ընտրության մեջ, սեփական ճակատագրի տերը ազդեցիկ»։


Ֆրանսիացի վերլուծաբանները կանխատեսում են բարդ առաքելություն, քանի որ պետք է ապահովել կոշտ սահմանափակումներից հետո տնտեսության վերագործարկման պլանը։

1/1814
bottom of page