top of page

Եղիսաբեթ Երկրորդը դժվարանում է քայլել. հայտնի է ով կլինի հաջորդ թագուհին


95-ամյա Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գանգատվում է ոտքերի հետ կապված խնդիրներից, դժվարանում է քայլել. այդ մասին գրում է The New York Times-ը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայում Operation Golden Orb ծածկանունով ծրագիր է մշակվում արքայազն Չարլզի և նրա կնոջ՝ Քորնուոլի դքսուհի Կամիլայի թագադրման հետ կապված։


Եղիսաբեթ II-ը ցանկանում է, որ Չարլզի հետ ամուսնանալուց հետո նրա կինը՝ Կամիլան դառնա թագուհի։ Այսպիսով, նա լուծել է Քորնուոլի դքսուհու ապագա կոչման հետ կապված վաղեմի անորոշությունը:


Այդ տիտղոսը նշանակում է, որ թագավորի կինը հավասար սոցիալական կարգավիճակ կունենա ամուսնու հետ, սակայն չի ունենա քաղաքական և ռազմական լիազորությունները։


Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II-ը գահ էր բարձրացել ուղիղ 70 տարի առաջ՝ Գեորգ VI-ի մահից հետո:

bottom of page