Հայտնի է որտեղ կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին, Բրեստում: Այս մասին ասել է Ղրղզստանի վարչապետ Աքիլբեկ Ժապարովը՝ ամփոփելով Ղազախստանի մայրաքաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները. փոխանցում է TASS-ը։
«Եվրասիական միջկառավարական խորհդի հաջորդ նիստը բելառուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա 2022 թվականի հունիսի 21-22-ը, Բրեստ քաղաքում», - ասել է նա: Եվրասիական միջկառավարական խորհրդի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը։