top of page

Դոնեցկում համընդհանուր զորահավաք է հայտարարվել


Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը համընդհանուր զորահավաք է հայտարարել. հայտնում է РИА Новости-ն։ «Դիմում եմ հանրապետության բոլոր տղամարդկանց, որոնք կարող են զենք պահել ձեռքում, պաշտպանել իրենց ընտանիքներին, երեխաներին, կանանց, մայրերին։ Պահեստազորում գտնվող հայրենակիցներին կոչ եմ անում գալ զինվորական կոմիսարիատներ», - հայտարարել է Պուշիլինը: Հիշեցնենք` փետրվարի 18-ին էլ երկրի ղեկավարը հայտարարել էր, թե Ուկրաինայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի ու պատրաստ են Դոնբասի գրավմանը։

bottom of page