top of page

Դոնեցկի և Լուգանսկի բնակչությունը տարհանվում է Ռոստով


Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները ուրբաթ հայտարարել են դեպի Ռուսաստան զանգվածային տարհանման մասին՝ «Ուկրաինայի կողմից հարձակման սպառնալիքի պատճառով»։ Ուկրաինական կողմը հերքում է նման լուրերը, հայտնում է BBC-ն։ Դոնեցկից արդեն տարհանվել է 6,6 հազար մարդ, որից 2,5 հազարը՝ երեխաներ։


Սկզբում բնակիչներին հասցեագրված՝ տարհանման մասին հայտարարությամբ հանդես է եկել Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը, այնուհետև Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է 10 հազարական ռուբլի տրամադրել յուրաքանչյուր փախստականի, ով Դոնբասից կժամանի Ռոստովի մարզ։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ օգնության խնդրանքով նախագահին է դիմել Ռոստովի նահանգապետը։


Նշենք, որ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունում հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա. տեղեկացնում է RIA Novosti-ն։

bottom of page