top of page

Դոնեցկում, Գորլովկայում սկսել են աշխատել շչակները. առաջինը քաղաքը կլքեն մանկատների երեխաները


Դոնբասում իրավիճակի սրման պատճառով սկսվել է Դոնեցկի բնակիչների տարհանումը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ինքնահռչակ հանրապետության իշխանությունները պաշտոնական ռեսուրսներով տեղեկատվություն են տարածել հավաքի վայրերի եւ ժամանակի մասին: Քաղաքի յուրաքանչյուր շրջանում սահմանվել են կետեր, որտեղ մարդկանց կսպասեն ավտոբուսներ։ Այժմ քաղաքը պատրաստվում են լքել մանկատների երեխաները, հայտնում է գործակալության թղթակիցը։

Ավելի վաղ ԴԺՀ-ի ղեկավար Պուշիլինը հայտարարել է Ռոստովի մարզ Հանրապետության բնակչության ժամանակավոր տարհանման մասին։

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) իշխանությունները կազմակերպել են բնակչության զանգվածային կենտրոնացված մեկնումը Ռուսաստան: Այս մասին ուրբաթ օրը՝ փետրվարի 18-ին, Telegram-ալիքում հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Դենիս Պուշիլինը։

Նրա խոսքով՝ առաջին հերթին տարհանվել են կանայք, երեխաներ եւ տարեց մարդիկ։ ԴԺՀ-ի ղեկավարը նաեւ պատմել է Ռուսաստանի ղեկավարության հետ պայմանավորվածության մասին, որի համաձայն՝ արտահանված քաղաքացիները կտեղակայվեն Ռոստովի մարզում:

«Խիստ խնդրանք՝ լսել և ճիշտ որոշում կայացնել։ Ժամանակավոր մեկնումը կպահպանի ձեր եւ ձեր մտերիմների կյանքն ու առողջությունը», - ընդգծել է նա եւ հավելել, որ անցակետերում արդեն ստեղծված են բոլոր պայմանները արագ դուրս գալու համար:

Պուշիլինը ԴԺՀ-ի բնակիչներին խնդրել է պահպանել դիմացկունություն եւ հանգստություն: «Մենք բոլորս միասին կդիմակայենք եւ կհաղթենք», - եզրափակել է նա:

bottom of page